Լրահոս
Օրվա լրահոսը

Սա սովորական «наезд» է փաստաբանների վրա. Ալեքսանդր Սիրունյան. «Ա1+»

Ապրիլ 10,2018 14:49

Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի եւ Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին վերջիններս:

1,5 տարի առաջ նրանց վստահորդը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել, որի գումարը վճարել է վստահորդի եղբայր Խորեն Բարխոյանը:

«Պաշտպանյալ Սամվել Բարխոյանին գրավի դիմաց ազատ են արձակում: Մոտ 40-50 օր հետո վերաքննիչ դատարանը գրավը վերացնում է և Սամվել Բարխոյանին կալանավորում: Քանի որ գումարը ես եմ մուծել, դատարանը փոխանցում է ինձ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ դրանից հետո հայտնվում են Սամվել Բարխոյանի քույրն ու կինը և պահանջում գրավի գումարը, ինչին ի պատասխան Ալեքսանդ Սիրունյանը հայտնել է.

«Ինձ գումարը տվել է Խորեն Բարխոյանը, գումարը մուծել եմ առաջին կնոջ որդու՝ Վոլոդյա Բարխոյանի հետ, նրանց կտամ, բայց ձեզ չեմ տա: Հունվար ամսին Կենտրոնի ոստիկանությունից ահազանգ ենք ստանում, որ 2 տիկինները բողոք են գրել, որ սեպտեմբերի 3-ին Կենտրոնի դատարանի մուտքի մոտ ինձ և Կարեն Կիրակոսյանին տվել են 2 միլիոն 150 հազար դրամ: Մի շաբաթից պարզվում է քրեական գործ է հարուցվել»:

Փաստաբանների պաշտպան Հայկ Սարգսյանը պնդում է, որ քրեական գործն ապօրինի է հարուցվել:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30