Լրահոս
Օրվա լրահոսը

 «Իշխանական այն քարոզը, որ ընդդիմությունն աղճատված է, իրականությանը չի համապատասխանում». Դավիթ Սանասարյան

Ապրիլ 10,2018 14:38

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը արձանագրել է, որ երեկվա իրենց ցույցին սպասվածից ավելի շատ քաղաքացիներ են եկել:

«Սպասվածից ավելի հաջող է ստացվել՝ կապված քաղաքացիների արձագանքով, մասնակցությամբ:

Մեզ են մոտեցել շատ քաղաքացիներ, կոնտակտներ են փոխանցել, ասել ենք՝ ոնց հետեւեն մեր գործողություններին, խնդրել են մասնակից դառնալ մեր նախաձեռնությանը: Կային որոշակի թերություններ, որոնք երեկ ամփոփել ենք, հասկացել ենք ու դասեր քաղել: Նախորդ ակցիայից մի քանի անգամ ավելի շատ մարդ կար, մեր շարքերը համալրվում են: Քաղաքացին շատ զգայուն է եւ եթե տեսնում է  վճռականություն, իր մոտ էլ է վճռականություն առաջանում, երեկ այդ իմպուլսը զգացել ենք ու առաջիկայում ավելի լայնամասշտաբ ու կոնկրետ գործողություններ կիրականացնենք»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Դավիթ Սանասարյանը:

Ըստ նրա՝ իրենց երեկվա ցույցին մասնակցել է 800-1000 քաղաքացի ու հյուր է եղել նաեւ «չեբուրաշկան», օդ են բաց թողել գաղջ մթնոլորտն արտացոլող փուչիկներ:

Նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանի խոսքով, իրենց հետագա գործողությունների վերաբերյալ ծրագիրը տարբերվում է «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրից, թեեւ համագործակցում են միմյանց հետ. «Ամենայն հավանականությամբ, եւս մի հավաք կլինի, կհստակեցնենք, որ առաջ շարժվենք, որեւէ ուժ, թիմ չի կորցնելու իր դեմքը, մենք չենք ձուլվելու: Թե՛ հանուն Հայաստանի պետության ճակատը, թե՛ «Քաղաքացիական պայմանագիրը , թե՛ «մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունն իր դեմքը պահելու է»:

Դավիթ Սանասարյանն էլ հավելեց, որ իրենք հանդիպում են թե «Քաղաքացիական պայմանագրի» անդամների, թե «հանուն Հայաստանի պետության ճակատի» անդամների հետ. «Կան փոխըմբռնումներ ու ընդհանուր պատկերացումներ, ամսի 13-ին միասնական կորոշենք՝ ինչպես ենք շարունակում պայքարը… իշխանական այն քարոզը, որ ընդդիմությունն աղճատված է, իրականությանը չի համապատասխանում, գոնե այն հասունությունն ու լայնախոհությունը, որ քաղաքացիներն ակնկալում են, կան երեք ուժերի մեջ էլ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30