Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյանը տարակուսած է. «Գողացե՞լ են շենքի քարերը»

Ապրիլ 10,2018 14:13

Aravot.am-ի տեղեկություններով, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարեւանությամբ գտնվող հին Երեւանի շենքերից մեկի քարերը գողացվել են: Ընդ որում` այն պետք է վերականգնվեր «Երեւան իմ սեր» հիմնադրամի կողմից:

Հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը սկզբում չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել, ասաց, որ անհարմար տեղում է եւ կպատասխանի մեր հարցերին մի քանի օրից: Երբ պնդեցինք, որ թեկուզ հերքի կամ հաստատի, իսկապե՞ս գողացվել են վերականգնվող հին երեւանյան շենքի քարերը, Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում: «Գողացե՞լ են այն շենքի քարերը, որը հիմա մենք կառուցում ենք: Եթե ձեզ հետաքրքիր է, մի քիչ ավելի մանրամասն մի քանի օր հետո կխոսենք»,-ասաց նա

Հիշեցնենք, որ 2013 թ. հունվարին կառավարության որոշմամբ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում 1005 քառակուսի մետր մակերեսով, 401 միլիոն դրամ արժեք ունեցող հողամասը նվիրաբերվել է «Երեւան իմ սեր» հիմնադրամին, որի ծրագրերից մեկը Երեւանի կենտրոնում ապամոնտաժված հին շենքների քարերով շենք-շինությունների կառուցումն է Կոնդում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների թվում է նաեւ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Արշակ Կարապետյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30