Ապրիլի 7-8-ին կայացած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի նիստում որոշում է կայացվել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին առաջարկել անհապաղ հրաժարական տալ: Դրա օգտին քվեարկել է նիստի 15 մասնակիցներից 14-ը: Մեկը դեմ է եղել: ТАСС գործակալության փոխանցմամբ, դա պայմանավորված է նրանով, որ Իլյումժինովը Սիրիայի իշխանություններին նյութական աջակցություն ցուցաբերելու եւ վերջինի օգտին գործելու մեղադրանքով հայտնվել է ԱՄՆ-ի ֆիննախի սեւ ցուցակում:
Ինքը՝ Կիրսան Իլյումժինովը, կտրականապես մերժում է առաջարկը: Ավելին, նա պատրաստվում է կրկին առաջադրվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում եւ նոր թափով մտնել նախընտրական պայքարի մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ