Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը

Ապրիլ 10,2018 13:37

Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշենք, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։

ՔՊ անդամների ազատ արձակումից հետո ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, հայտարարելով, որ ոստիկանության ցանկացած նմանօրինակ գործողություն արժանանալու է հակագործողությանը, հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, նմանօրինակ մեղադրանքով բերման էին ենթարկվել ՔՊ ևս երկու անդամներ՝ Մեսրոպ Պապիկյանը և Նորայր Հայրապետյանը։

Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ ոստիկանության նման գործելաոճը չի կարող ստիպել դադարեցնել ապրիլի 13-ին ժամը 18:30 Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքները, և դրանք այս օրերին կդառնան ավելի ծավալուն և տարաբնույթ։

Այսօր #ԻմՔայլը արշավի մասնակիցները տնկելու են ուսանողի ծառը, քայլարշավը մեկնարկելու է ժամը 12-ին Դդմաշենի մերձակայքից։ Մասնակիցները քայլելու են 11 կիլոմետր, հասնելու են Հրազդան քաղաք և գիշերելու են Հրազդանի ՔՊ գրասենյակում՝ Սասուն Միքաայելյանի շտաբում։

 «Իմ քայլը» արշավ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30