Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն աղքատությունից դատարկվում է, իսկ կաթողիկոսը 5 կգ ոսկուց գավազան է հրճվանքով նվեր ընդունում

Ապրիլ 10,2018 13:25

Բաց նամակ Գարեգին Բ-ին

Վեհափառ տեր,

Համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել:

Այն ժամանակ, երբ Ձեր հոտի մի ահռելի մասը գոյատևելու տարրական միջոցներից է զրկված, երբ հայությունը կանգնած է այսքան մարտահրավերների առջև, Դուք, ամբողջովին կտրված իրականությունից, քաջալերում եք նմանատիպ նվերները և Ձեր մտքով իսկ չի անցնում հորդորել հարուստ հայերին այդ գումարները ծախսել առավել կարիքավոր ուղղություններով:

Դուք խրախուսում եք այս արատավոր մոտեցումները՝ Ձեզ նվերներ շռայլողներին ՛՛բարերար՛՛ կոչելով և խաղալով նրանց փառասիրության նուրբ զգայարանների հետ:

Հենց նման մոտեցումներով է, որ վանում եք հավատացյալներին Հայ առաքելական եկեղեցուց:

 

Արսեն Սարգսյան

Հայ առաքելական եկեղեցու հետևորդ

Երևան

 Հ. Գ. Aysor.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ Զատկի տոնից առաջ Ռուսաստանից անհատ ոսկերիչ ու գործարար Գարուն Քոչարյանը Վեհափառ Հայրապետին նվիրաբերել է հայրապետական գավազան։

«Այդ մարդու ցանկությունն է, ու մենք որևէ կերպ իրավասու չենք այդ մարդուն թելադրել՝ ինչ անի: Եթե այդ մարդը ցանկություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին որևէ ընծա նվիրել, կարծում եմ, որևէ մեկն իրավունք չունի անձին թելադրել, թե ինքն ինչպես տնօրինի իր կարողություններն ու իր ցանկություններն ինչպես կատարի», – նշեց Տեր Վահրամը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենն ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ էլ գումարներ, միջոցներ նպատակաուղղել է և սոցիալական ծրագրերի, և «Հայաստան» հիմնադրամին, նաև՝ Արցախի Հանրապետությանը։

«Հետևաբար, կարծում եմ, անտեղի են բոլոր նման քննադատությունները, ի վերջո, այն, ինչ որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերվում է և պահվում է, դա ազգի հարստությունն է և ոչ թե անհատների: Այսօր այդպիսի գավազաններ, պատմական գավազաններ, տարբեր սրբություններ, որոնք որ իրականում շատ ավելին արժեն, քան այս ընծայաբերված գավազանը, ցուցադրվում են Էջմիածնի թանգարաններում ու բոլորն էլ այցելում ու տեսնում են: Հետևաբար, ֆիքսվել ինչ-որ մի բանի վրա ու դա դարձնել շահարկման առիթ, կարծում եմ, ճիշտ ու բարոյական չէ», – նշեց նա։

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահեցրեց՝ «եթե հարկ լինի, այդ ոսկին էլ կծառայի մեր ժողովրդի կարիքներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Տէր Հայր / ԵԹԷ / լուր չունիս որ ժողովուրդը ամէն օր գաղթելու վրայ կը մտածէ և դու կ՛ըսես ՛՛ եթէ հարկ լինի ՛՛ – հիմա է ժամը որ եկեղեցականները ցոյց տան որ հաւատարիմ են իրենց կոչումին և օգնութեան հասնին իրենց հաւատացեալներուն – Չէք՛՞ տեսներ որ Հռոմի պապը փայտէ խաչ մը կրէ հակառակ անոր որ վստահաբար ինք եւս ոսկիներ կը ստանայ իր հաւատացեալներէն որ միլիառը կ՛անցնին; դուք կրնաք՞ հանգիստ սրտով կրկնել Պօղոս Առաքեալի խօսքը – ՛՛ ՆՄԱՆՈՂ ԻՆՁ ԵՂԵՐՈՒՔ ՈՐՊԷՍ և ԵՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՞՞ ?

  2. Հայ մարդ says:

    Նայելով նկարին, թե կաթողիկոսը ինչպիսի հրճվանք է ապրում և ինչ փայլուն ժպիտ է ճառագում նրա դեմքից այդքան թանկարժեք նվերը ստանալիս, մտածում եմ, որ ժողովրդի հուսահատությունը հենց նման երևույթների արդյունքում է առաջանում:
    Եթե երկրի թիվ 1 հոգևոր առաջնորդը այդքան նյութապաշտ է, ապա էլ ինչու՞ ենք զայրանում նյութապաշտ Արամ Աթեշյանի վարքագծի վրա, էլ ինչու՞ ենք քննադատում ամուսնուսնություններ ու մկրտություններ կատարող քահանաներին՝ այդ հանդիսություններից գումարներ ստանալու ակնկալիքների համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30