Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը ԵՄ-ին հորդորեց Հայաստանին երկրորդ կարգի՝ վերցնովի քաղաքական զավակի տեղ չդնել

Ապրիլ 10,2018 13:07

«Շատ կարեւոր է, որ ԵՄ մեր գործընկերները, տեսնելով Հայաստանի քաղաքական դաշտի լայն կոնսենսուսը եւ տրամադրվածությունը դեպի այս համաձայնագրի ոչ միայն վավերականացումը, այլ նաեւ իրագործումը, վերցնեն այս էներգիան եւ տանեն ԵՄ անդամ այլ երկրների Ազգային խորհրդարաններ: Մեր պառլամենտի սրբազան պարտքն է գալիք տարվա ընթացքում խորհրդարանական դիվանագիտության բոլոր գործիքներով առաջ մղել այս համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարաններում»,- այսօր ԱԺ-ում ԵՄ-ի հետ համաձայնագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ դա թողնել միայն ԱԳՆ-ի վրա ճիշտ չէ եւ մեր խորհրդարանն ունի այդ ներուժը՝ տանելու այդ աշխատանքները:

Բացի այդ, Աշոտյանն ընդգծեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում այս փաստաթուղթը, որքան էլ իրականացման ռեժիմի մեջ մտնի, առանց եվրոպական խորհրդարանի վավերացման, չի ունենա այն փայլը, մինչեւ չվավերացվի իրենց կողմից: Նա նշեց, որ այն բանաձեւը, որը գրված է նոր համաձայնագրում, մեզ լավություն չէ, դա ընդամենը եվրոպական հանրության կողմից սեփական սկզբունքներին հավատարիմ մնալու տուրք է: Այն, որ դա ամրագրվել; է համաձայնագրում, ռեւերանս չէ. «Համաձայնագիրը ես չեմ դիտարկի քաղաքական գնահատականների շրջանակներում, մինչեւ չտեսնեմ եվրոպական խորհրդարանում դրա քննարկումն ու վավերացումը»:

Նա ասաց, որ Վրաստանի ու Մոլդովայի փաստաթղթերը վավերացվել են առնվազն 1,5 տարվա ընթացքում եւ մե՛նք էլ ունենք այդ 1,5 տարին. «Շատ կարեւոր եմ համարում, որ եվրոպական մեր գործընկերները հասկանան, որ չի կարելի արեւելյան մեր գործընկերությունը տրոհել սիրված երեխաների եւ երկրորդ կարգի՝ վերցնովի քաղաքական զավակների: Չի՛ կարելի այդպես անել: Այո, այս համաձայնագիրը ասոցացման համաձայնագիրը չէ: Քաղաքական մասը գրեթե ամբողջությամբ կրկնում է Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը: Շատ քիչ է տարբերվելու ասոցացված երկրների համաձայնագրերից: Կան տարբերություններ առեւտրային ռեժիմի հետ կապված»:

Աշոտյանն ասաց, որ մենք այս ճանապարհը չենք անցնում, որ դրվատանքի արժանանանք միջազգային կառույցների կողմից, անցնում ենք, որ ամեն քաղաքացու կյանքը բարելավենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30