Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներում գոյություն ունեցող ռիսկերն այսօր էլ արդիական են. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 10,2018 12:47

Հարցազրույց պարենային փորձագետ ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ հետ

Վերջերս Հայաստանի մարզերում դիտարկումներ եք իրականացրել մանկապարտեզներում երեխաներին մատակարարվող սննդի որակը, սնուցման եւ գոյություն ունեցող սանիտարահիգիենիկ վիճակը պարզելու նպատակով: Ի՞նչ են փաստում դիտարկումները:

-Այդ հանդիպումների ժամանակ պարզվեց, որ տարբեր մարզերում տարբեր խնդիրներ կան, դրանք հնարավոր չէ համակարգել, այնպես որ յուրաքանչյուր մարզի համար առանձին լուծում է պահանջվում:

Օրինակ, Գեղարքունիքի մարզում սպանդանոցի խնդիր կա: Գավառում գործող միակ սպանդանոցը պահանջարկ չունի եւ չի գործում, իսկ հարեւան մարզերից կարմիր մսի ձեռքբերումը թանկ է, ուստի մանկապարտեզները՝ հատկապես մարզային, այդքան բյուջե չունեն երեխաների սննդակարգում կարմիր միս ներառելու համար: Քանի որ վերջերս սկսեց գործել ոչ սպանդանոցային մսի իրացման արգելքը, ուստի այդ մարզի մանկապարտեզների սաները մնացել են առանց կարմիր մսի: Այնինչ այդ սննդամթերքը շատ կարեւոր է աճող օրգանիզմի համար:

Սիսիանում էլ թարմ կաթի խնդիր կա: Այնտեղ պաստերիզացված կաթի գործարան չկա, որը երեխաներին տեղում արտադրված թարմ եւ որակյալ կաթ մատակարարի: Ուստի այդ բնակավայրում երեխաներին խանութից գնված եւ անհայտ ծագման, կաթի փոշուց պատրաստված կաթ են տալիս, որն ավելի մատչելի է, քան հարեւան համայնքից ձեռք բերված թարմ կաթը:

Ոչ սպանդանոցային մորթի պայմաններում ստացվող մսի իրացման արգելքը ոչ միայն մարզային, այլեւ մայրաքաղաքի մանկապարտեզներում է խնդիր առաջացրել։ Սպանդանոցային մորթի պահանջը նպաստել է մսի ինքնարժեքի բարձրացմանը, իսկ մանկապարտեզներն այդքան բյուջե չունեն երեխաների սննդակարգում օգտակար միս ներառելու համար: Բայց մայրաքաղաքում կարծես թե այդ խնդրի լուծումը գտան: Մարզերում ինչու այդ նույն փորձը չի կիրառվում:

-Անգամ առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների՝ կարելի է գործընթացն այնպես կազմակերպել, որ երեխաները մատչելի եւ որակյալ, անվտանգ միս ուտեն:
Միանշանակ ճիշտ է մանկապարտեզներում սպանդանոցային մսի օգտագործմանն անցնելը, անգամ պարտադիր է: Բակային մորթը վտանգավոր է սննդի անվտանգության տեսանկյունից, որը նպաստում է արժեքավոր հումքի կորստին, վարակիչ հիվանդությունների տարածմանը եւ հանրային առողջապահական խնդիրների առաջացմանը:

Բայց, մյուս կողմից, ունեցանք իրավիճակ, որ մանկապարտեզներում նման պահանջ դնելով՝ իրատեսական հաշվարկներ չիրականացվեցին, թե այս կամ այն մարզում որքան է մսի պահանջը, արդյոք տվյալ մարզում սպանդանոցներ կա՞ն, թե՞ ոչ, եւ ի՞նչ հետեւանքներ կարող էր ունենալ նոր որոշումը: Հաշվարկների ու վերլուծությունների հիման վրա ի հայտ եկած խոչընդոտները վերացնելուց հետո նոր միայն կարելի էր տվյալ որոշումը կյանքի կոչել:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30