Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնած Հունգարիան կարո՞ղ է չվավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ապրիլ 10,2018 12:43

ԱԺ-ում շարունակվում է քննարկել ԵՄ համաձայնագիրը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթից՝ արդյոք ԼՂ խնդրի լուծման համար նույն հռետորաբանությունն ու նույն մոտեցումնե՞րն են պահպանված:

Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը պատասխանեց, որ Ադրբեջան-ԵՄ բանակցությունները տեղի են ունենում փակ ռեժիմով, բովանդակության մասին չի իրազեկվում երրորդ կողմը՝ հաշվի առնելով, որ դա կարող է վտանգել կողմերի հանրային եւ պետական շահը. «Բայցեւայնպես, տեղյակ ենք, որ քննարկվում է հակամարտությունների կարգավորման խնդիրը, ինչպես ՀՀ-ի հետ փաստաթղթում եւ հայկական կողմն ընդգծել է, որ ԵՄ-ն այդ հարցում պետք է միասնական դիրքորոշումը պահի»: Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ն հենց այդպես էլ կվարվի եւ կդրսեւորի սկզբունքային մոտեցում:

Թանդիլյանը նաեւ հարցրեց վիզաների ազատականացման գործընթացից: Կարեն Նազարյանն ասաց, որ դա երկուստեք հանձնառություն է: Նա հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս կմեկնարկի վիզաների ազատականացման ծրագիրը: Դա ենթադրում է իրենից բարեփոխումների գործընթաց: Հայկական կողմը չի սպասել այդ գործողության տարրերի քննարկմանը, արդեն իսկ մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել եւ արդեն իսկ սկսել է այդ գործողության մեկնարկի համար նախապատրաստվող աշխատանքները:

ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը հարցրեց՝ Հունգարիայում իշխանափոխություն չի ունեցել եւ այն իշխանությունը, որն արտահանձնեց մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին, այսօր շարունակում է իշխանությունը վարել: Համաձայնագրի վավերացման հետ կապված մենք Հունգարիայի հետ հնարավո՞ր է խնդիրներ ունենանք, թե՞ ոչ: Կարեն Նազարյանը պատասխանեց, որ այս պահին ԵՄ անդամ որեւէ երկրի կողմից վերապահման կամ վավերացման գործընթացի դանդաղեցման մասին չի ասվել: Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ԵՄ անդամ երկրների կողմից անգամ խանդավառություն կար, որ այսուհետեւ նրանք ձեռնամուխ կլինեն արագ վավերացմանը:

Փոխարտգործնախարարն ասաց, որ երկրներ կան, որտեղ նման պայմանագրերի վավերացումը բարդ ընթացակարգ է, օրինակ, Բելգիայում: Էստոնիան արդեն վավերացրել է: Ինչ վերաբերում է Հունգարիային, այդ երկրի հետ միակողմանիորեն կասեցված են դիվանագիտական հարաբերությունները: Կարեն Նազարյանը հույս հայտնեց, որ Հունգարիայի խորհրդարանի համար դա խոչընդոտ չի լինի վավերացնելու համաձայնագիրը, քանի որ մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը խորհրդարանը չէր ձեռնարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30