Բադեն-Բադենում երեկ ավարտվել է շախմատի «GRENKE Chess Classic 2018» գերմրցաշարը, որին մասնակցում էին տասը ուժեղագույն գրոսմայստերներ:
Միանձնյա հաղթող դարձավ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող աշխարհի թագի հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, իսկ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը զբաղեցրեց մաքուր երկրորդ տեղը:
Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը ինը հնարավորից վաստակեցին 5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Վաշյե-Լագրավը ճանաչվեց երրորդը, Վիտյուգովը՝ չորրորդը, իսկ հայ շախմատիստը պայքարն ավարտեց հինգերորդ հորիզոնականում:
Մրցաշարում Արոնյանը տարավ մեկ հաղթանակ եւ ութ պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ