Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. Մտավորականը բուժող բժիշկը չէ, այլ ախտորոշողը, բայց, ցավոք սրտի, այդ ախտորոշումը հստակ չէ. «Ժողովուրդ»

Ապրիլ 10,2018 12:17

«Ժողովուրդ» օրաթերթը «Կարին» ազգագրական երգի ու պարի հումույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ զրուցել է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի, նոր նախագահի հնարավորությունների, Սերժ Սարգսյանի առաջադրման եւ այլ թեմաների շուրջ։ Նա նշել է, որ Արմեն Սարգսյանից, որից նախօրոք սահմանադրորեն բոլոր իրավասությունները խլել են, լուրջ փոփոխություններ հնարավոր չէ ակնկալել։

– Պարոն Գինոսյան, հիմա, երբ ժողովուրդը այդքան էլ կողմնորոշված չէ քաղաքական այս պրոցեսներում, ո՞րը պետք է լինի մտավորականի դերը, նա կարո՞ղ է ինչ-որ կերպ կողմնորոշողի դերում լինել։

– Մտավորականի առաջին կոչումը հենց ժողովրդին այդ մոլորվածության միջից հանելն է եւ անընդհատ եղած խնդիրները բարձրաձայնելն է, որքան էլ դրանք որոշ շրջանակների համար հաճելի կամ տհաճ լինեն։ Ես նույնիսկ կասեի, որ մտավորականը բուժող բժիշկը չէ, այլ ախտորոշողը, բայց, ցավոք սրտի, այդ ախտորոշումը հստակ չէ, մենք հիվանդին խնայելու համար չենք ասում հիվանդության խորության չափը, ընդ որում՝ չենք ասում ոչ միայն հիվանդին, այլեւ բուժող բժշկին։ Այդ դեպքում դժվար է հիվանդին բուժել։

– Բայց մեր ընդդիմադիր գործիչները, լրատվամիջոցները անընդմեջ հենց ախտորոշումը տալով են զբաղված եւ դժգոհում են, որ բուժումն է բացակայում։ Ո՞վ պետք է լինի բուժողը, ըստ Ձեզ։

– Եթե գործող իշխանությունը թույլ տա, բուժումը պետք է ընդդիմությունն անի, եթե, իհարկե, ձեւավորված լիներ լիարժեք եւ անկողմնակալ ընդդիմություն։ Կարծում եմ՝ մտավորականի դերը նաեւ գալիք սերունդներին դաստիարակելն է, որպեսզի նրանք ինքնամաքրման ճանապարհով գնան։ Բայց լուծումը միայն մտավորականի կամ հասարակության որեւէ մեկ շերտի ձեռքում չէ, այլ նաեւ երիտասարդության։ Ես նրա վրա եմ դնում իմ հույսը։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30