Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրում ենք նաև, որ ապօրինի կուտակված կապիտալը պաշտպանելու նպատակով զավթվել է պետական ամբողջ համակարգը. հայտարարություն

Ապրիլ 10,2018 12:08

Մենք, ՀՀ ներքոստորագրյալ քաղաքացիներս, արձանագրում ենք, որ հռչակված նպատակները՝ ունենալ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն, իրականություն չեն դարձել։ Մենք չունենք արդար միջավայրում ու արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն։ Ըստ էության, զուրկ ենք մեր քաղաքացու ազատություններն ու հիմնարար իրավունքները կյանքի կոչելու, իրացնելու հնարավորությունից։ Անմասն ենք մնացել որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու մեր բացառիկ իրավունքից։

Արձանագրում ենք նաև, որ ապօրինի կուտակված կապիտալը պաշտպանելու նպատակով զավթվել է պետական ամբողջ համակարգը՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, մենաշնորհվել է քաղաքական դաշտը, նեղ շրջանակների ձեռքերում են մեդիա և տնտեսական ոլորտները։ Գործող կարգը չի ապահովում մարդու` ազատության, արժանապատվության և երջանիկ լինելու անօտարելի իրավունքները, ստացվող արդյունքի արդար բաշխումը:

Վերոնշյալ խնդիրների լուծման ուղին տեսնում ենք սահմանադրական կարգ հաստատելու մեջ։ Մերժում ենք ձևավորված հանրային հարաբերությունները և առաջարկում ենք նոր հանրային պայմանադրություն, որը կբխի հանրության բոլոր շերտերի շահերից և սոցիումի համար ավելի արդար միջավայր ստեղծելու անհրաժեշտ նվազագույն հիմք կհանդիսանա․
– Անկախ և արդար դատական համակարգի ստեղծում
– Ընտրական նոր, արդյունքների հարցում որևէ մեկի մոտ կասկած չհարուցող մեխանիզմների ներմուծում
– Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, որով կսահմանվեն, թե որ քաղաքական միավորներին ենք համաձայն անվանել կուսակցություններ
– Պետական համակարգի դեկապիտալիզացիայի մասին նոր օրենք, որը կսահմանի պետությանը հասցված վնասների փոխհատուցման պայմանով տնտեսական համաներում և այսուհետ կբացառի բիզնես ոլորտի ներկայացուցիչների մուտքը պետական կառավարման համակարգ։
– Որպես ուղիղ ժողովրդավարության տարրեր մշակել և ներդնել տեղական ու համապետական հանրաքվեների պարզ ընթացակարգեր և ստեղծել ընտրված պաշտոնյաների մանդատի հետկանչի մեխանիզմներ։

Այս ուղղությամբ ընթացող քաղաքական գործընթացների համար, որպես կազմակերպչական ձևերի սկզբունքային կետ, առաջարկում ենք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն յուրաքանչյուր ներգրավված քաղաքացու ազդեցությունը որոշումների կայացման վրա․ նպատակահարմար ենք համարում հրաժարվել մինչ այժմ գործած մի կենտրոնից որոշումներ կայացնելու պրակտիկայից։

Նշված կետերը կյանքի կոչելու վերաբերյալ ունենք մեր մոտեցումներն ու առաջարկությունները, որոնք պատրաստ ենք հանրայնորեն քննարկել։ Քաղաքական միավոր(ներ)ին, որը հանձն կառնի և պատասխանատվություն կստանձնի վարչական լծակներ տնօրինելու դեպքում իրագործել այս օրակարգը, հայտնում ենք, որ պատրաստ ենք ամեն կերպ աջակցել, մեր ունեցած բոլոր հնարավորությունները ներդնել ստեղծված վարչախումբը հեռացնելու և օրակարգը իրականություն դարձնելու գործում։

Կարպիս Փաշոյան, լրագրող
Վահե Գևորգյան, լուսանկարիչ
Գարեգին Միսկարյան, ձեռներեց
Վահագն Մինասյան, ֆիզիկոս
Միքայել Նահապետյան, ուսանող
Սարո Սարոյան, պատմաբան
Անտոն Իվչենկո, հանրային գործիչ
Դավիթ Պետրոսյան, ուսանող

Սուրեն Սահակյան, տնտեսագետ
Արամ Թարվերդյան, բանաստեղծ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gevorg says:

    Այս հոդվածի տակ հազարավորները կստորագրեն՝ չնչին խմբագրական աշխատանքից հետո։ Չնայած, որպես առաջին քայլ սա էլ բավարար կարելի է համարել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30