Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն առանցքային դեր ունի Արցախյան կարգավորման հարցում. Արմեն Սարգսյան

Ապրիլ 10,2018 12:00

Ռուսաստանն առանցքային դեր ունի Արցախյան կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում:

«Արդեն ավելի քան 25 տարի կարգավորման բանակցությունները տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների ու տարրերի հիման վրա: Ռուսաստանը, որպես ՄԽ համանախագահներից մեկը, առանցքային դեր է կատարում ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հաշտությունը կնքվել է հենց Ռուսաստանի միջնորդությամբ:

«Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը՝ խնդրին խաղաղ քաղաքական լուծում տալու որոնումներում: Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ հասնելու խաղաղության և համաձայնության: Իր կողմից Հայաստանն անում է հնարավոր ամեն բան խաղաղության հասնելու համար և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը կգործի նույն կերպ»,- ասել է Սարգսյանը:

Նա նաև լավատեսություն է հայտնել Արցախյան խնդիր կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ «վերջին հաշվով տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվում են», և «պատմությունը տեսել է ավելի դաժան և ավելի դրամատիկ հակամարտություններ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30