«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։
– ՌԴ-ի կողմից հայտարարություններ են եղել, թե նախկինի պես Ադրբեջանին սպառազինություն չի վաճառվելու, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնիսկ սպառազինություն արտահանող երկիր դառնալու մասին է խոսել։ Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում նման հայտարարություններին։
– Հարցն այն է, թե հետագայում սպառազինության ինչպիսի տեսակներ կվաճառվեն Ադրբեջանին եւ ում կողմից։ Այս պարագայում կարեւորն այն է, որ Ադրբեջանին վաճառվող սպառազինությունը չպետք է օգտագործվի ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Հայաստանի դեմ։ Սակայն Ադրբեջանը զենք գնելու բավականին այլ տարբերակներ ունի՝ բացի ՌԴ-ից։ Դա, ինչպես հայտնի է, Իսրայելն ու զենքեր վաճառող այլ երկրներն են։ Այնպես որ Ադրբեջանը միայն կախված չէ մեզանից։ Պետք է մտածել տարածաշրջանին սպառազինություն չվաճառելու մասին։
– Այսինքն՝ չի վաճառվի միայն այնպիսի սպառազինություն, որը կարող է օգտագործվել ՀՀ-ի եւ ՌԴ-ի՞ դեմ։
– Իհարկե, հաշվի առեք, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է գտնվում։ Այս պարագայում պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր, բայց ունեն նաեւ հակասություններ։ Դրանք հայտնի են, եւ այդ պարագայում սպառազինություն մատակարարել, որը կարող էր օգտագործվել նաեւ ՌԴ-ի դեմ, դա խելամիտ չէ, իհարկե։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում