Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է շուրջ 50 հազար մարդ։ Տվյալ պահին այդ թիվն անիրական է թվում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 10,2018 11:32

Խաղաղ պայքարը, ըստ #ԻմՔայլը նախաձեռնության, մերժում է բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլեւ որպես հակագործողություն։ Անշուշտ, շատ բարդ է բացառել բռնությունը որպես հակագործողություն, հաշվի առնելով հնարավոր սադրանքները, սակայն, եթե դա հաջողվի՝ կստացվի ապահովել ակցիաների անձեռնմխելիությունը։ Ստեղծվում է փոքր-ինչ պարադոքսալ իրավիճակ, երբ հաջող ընդվզման համար անհրաժեշտ է հնազանդ լինել խաղաղ անհնազանդության սկզբունքին։

Ինչ վերաբերվում է ակցիաների հնարավոր ելքերին, ապա դրանք կախված են քաղաքացիների թվից։ #ԻմՔայլը նախաձեռնության խոսքով, տարբեր սցենարներ կան՝ կախված մարդկանց քանակից։ Հիմնական սցենարով նախատեսվում է շրջափակել Ազգային ժողովի շենքը եւ թույլ չտալ պատգամավորներին մտնել շենք ու քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին։ Այդ ակցիայի համար, ըստ նախաձեռնության հաշվարկների, անհրաժեշտ է շուրջ 50 հազար մարդ։ Տվյալ պահին այդ թիվն անիրական է թվում։ Այդ քանակի մարդկանց ներկայությունը ապահովելու համար կայծ է անհրաժեշտ, որը պետք է տրվի ապրիլի 13-16-ը, որ 17-ից սկսած՝ հնարավոր լինի կոնսոլիդացված ուժերով պայքար մղել։

#ԻմՔայլը նախաձեռնության հաշվարկների համաձայն, Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու համար անհրաժեշտ է ընդամենը 50 հազար գիտակից քաղաքացի, որոնք չեն տրվի սադրանքների։ Խնդիրը բարդ է, բայց գրագետ իրազեկման եւ կազմակերպման պարագայում՝ ոչ անհնարին։

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30