Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղան անհիմն լուրեր, դրանք արհեստականորեն շրջանառվում էին, թե իբրեւ ատոմակայանը փակվելու է». Կարեն Նազարյան

Ապրիլ 10,2018 10:49

Խորհրդարանում քննարկվում է 2017-ի նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, որը երեկ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ արտաքին հարաբերությունների եւ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում: Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ներկայացրեց, թե ինչ բաժիններից է կազմված համաձայնագիրը, որ հարցերին կա անդրադարձ եւ ինչ է այն ենթադրում:

Նազարյանն ասաց, որ նոր շրջանակային համաձայնագրի նորամուծություններից է քաղհասարակության հարթակի ստեղծումը, որը կազմված կլինի ՀՀ եւ ԵՄ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Հարթակը կարող է իր մշտադիտարկումներն իրականացնել եւ առաջարկությունները ներկայացնել գործընկերության խորհրդին, կոմիտեին, խորհրդարանական գործընկերության կոմիտեին:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր Հայկական ատոմակայանի հարցը. «Խոսք է գնացել այդ համաձայնագրում մեր ատոմակայանի անվտանգության հետագա ապահովման մասին, բայց պարզ չի, թե հետագայում ինչ քայլեր են ձեռնարկում: Մենք ի՞նչ պարտավորություններ ենք ունենալու մեր ատոմակայանի մասով, եթե վավերացնենք այս համաձայնագիրը»:

Կարեն Նազարյանը պատասխանեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո կողները ձեռնամուխ եղան տեքստի հրապարակմանը եւ տարբեր գնահատականներ եղան, նաեւ՝ ատոմակայանի մասին. «Եղան անհիմն լուրեր, դրանք արհեստականորեն շրջանառվում էին, թե իբրեւ ատոմակայանը փակվելու է: ՀՀ նախագահը այդ մասին բազմիցս արտահայտվել է: Էներգետիկայի բնագավառում մենք ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության, փոխադարձ շահի սկզբունքի հիման վրա»: Փոխնախարարն ասաց, որ Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունման մասին է խոսքը, ոչ թե ատոմակայանի փակման: Նազարյանի խոսքով՝ ատոմակայանը փոխարինել նոր բլոկով ՀՀ էներգետիկայի զարգացման քաղաքականության պահանջն է:

Մելքումյանն ասաց, որ եթե ատոմակայանի ապագործարկման ժամանակացույց է սահմանվելու, շատ կարեւոր է, որ ողջամիտ ժամկետ սահմանվի. «Վստահ պետք է լինենք, որ մենք այդ ժամանակացույցը կազմելիս չի կարող ապագործարկումն ավելի շուտ տեղի ունենա, քան նոր ռեակտորի կառուցումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30