Լրահոս
Օրվա լրահոսը

Սակագնի փոփոխություն չի լինի, մինչդեռ այդ կայանի կառուցումը լուրջ խոչընդոտ կլինի արևային էներգետիկայի զարգացման համար. «Ժամանակ»

Ապրիլ 10,2018 10:40

Անցած շաբաթվա վերջին կառավարությունը կամ ավելի ճիշտ՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ ամփոփվել են 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքները և հաղթող է ճանաչվել նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը, որը, ըստ փոխնախարարի, նորարարական լուծումներ է առաջարկել կառուցվելիք կայանի արդյունավետությունը բարձրացնելու համար՝ առաջարկելով ցնցող ցածր գին՝ 20 դրամ 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի համար։

Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ անցած տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել և արևային կայան կառուցելու լիցենզիա տվել 12 ընկերությունների ու նրանց համար գնման գին էր սահմանել 46 դրամը: Հիմա կա՛մ միջազգային այս կոնսորցիումն է դեմպինգ անում՝ սահմանելով անտրամաբանական ցածր գին և դրանով վնաս հասցնելով արևային էներգետիկայի հայկական շուկային, կա՛մ նախորդ մրցույթն է անչափ վատ կազմակերպվել, և դրա համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է պատասխան տա հայ սպառողներին նման մեծ վնաս տալու համար. Բաշխիչ ցանցերը պարտավորվել է 20 տարի շարունակ գնել այդ թանկ էլեկտրաէներգիան, և այդ գինը մտնելու է ընդհանուր սակագնի մեջ: Պետք է բացահայտվի այն կոռուպցիոն սխեման, որի հիման վրա է որոշվել, թե հատկապես ում են տրվելու այդ լիցենզիաները և ով է 20 տարի շարունակ գերշահույթ ստանալու: Այն տարբերակը, որ նիդեռլանդա-իսպանական ընկերությունը այնպիսի նորարարական լուծում է գտել, որ ինքնարժեքը գրեթե 2,5 անգամ հնարավոր է եղել իջեցնել՝ բացառված է, որովհետև այդ մեկ տարվա ընթացքում արևային վահանակների գնի նվազում եղել է, բայց ընդամենը մի քանի տոկոսով, ոչ անգամներով:

Բացի այդ, եթե մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո կառավարության ներկայացուցիչը հայտարարեր նաև, որ այդ կայանի ցանցին միանալուց հետո թեկուզ 0,5 դրամով էժանանալու է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը, ապա մենք կարող էինք ասել, որ իսկապես ինչ-որ կարևոր քայլ է արվել, և այդ կայանի շահագործման արդյունքում կօգտվի նաև հայ սպառողը: Բայց սակագնի փոփոխություն չի լինի, մինչդեռ այդ կայանի կառուցումը լուրջ խոչընդոտ կլինի արևային էներգետիկայի զարգացման համար:

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30