Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Սերժ Սարգսյանը պիտի որոշի` անե՞լ, թե՞ չանել հիմնարար փոփոխություններ. «Իրատես»

Ապրիլ 10,2018 10:28

Ապրիլի 17-ին ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին, ԱԺ-ն նրան կընտրի ու կլիազորի 5 օրում կառավարություն կազմել, որ հետո պիտի հաստատի նախագահը: Վարչապետ Սերժ Սարգսյանը պիտի որոշի` անե՞լ, թե՞ չանել հիմնարար փոփոխություններ:

Հիմա: Սերժ Սարգսյանն ունի 2 ճանապարհ` անփոփոխ թողնել կառավարության կազմը և մինչև տարեվերջ աշխատելու հնարավորություն տալ, փոփոխություններ անելով 2019-ին: Անհրաժեշտ պահին ԱԺ մեծամասնությունը կորոշի անվստահություն հայտնել այս կամ այն նախարարին: Պատճառներ միշտ կան:

Ոչ մի երաշխիք, որ 2018-ի ապրիլին նշանակված կառավարությունն ամբողջ կազմով պաշտոնավարի մինչև 2022:

Բայց Սերժ Սարգսյանը չունի գործողությունների բացարձակ ազատություն նախարարների նշանակման մեջ: Նա հիանալի գիտի, որ իր կառուցած համակարգը կքանդվի, եթե կադրային ընտրության մեջ առաջնորդվի բացառապես պետության շահերով: Պետության շահի ու կուսակցության շահի հակադրության մեջ նա գերակայությունը կտա կուսակցականին, և կվերանշանակվեն յուրայինները, որ վաղուց պիտի հեռանային: Բուրգի ինքնապահպանման ու անվտանգության թելադրանքով:

Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումով Հայաստանում ոչինչ չի փոխվում` ունեինք միանձնյա որոշումներ կայացնող նախագահ, ունենալու ենք միանձնյա որոշումներ կայացնող վարչապետ: Հազիվ թե Արմեն Սարգսյանը չստորագրի Սերժ Սարգսյանի որոշումներն ու ուղարկի Հրայր Թովմասյանին: Խորհրդարանական կառավարման կայացումը և նոր մոդելի որակները կարող են ի հայտ գալ 2022-ի ընտրություններից հետո: Կարող են նաև ի հայտ չգալ` ՀՀԿ-ն ամեն ինչ կանի այդ ուղղությամբ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30