Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստների, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը.
«Կենտրոնի ոստիկանության առաջ ենք, իրազեկում իրականացնելիս բերման են ենթարկվել ՔՊԿ անդամներ»,-գրել է Պապիկյանը:
Բերման ենթարկված քաղաքացիներն են՝ Վարսենիկ Ուզունյանը եւ Բաբկեն Գրիգորյանը:
Լուսանկարը՝ Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից: