Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Երևանյան խճուղում․ միմյանց են բախվել «Մերսեդես» և «Օփել» մակնիշի մեքենաները։
Ինչպես տեղեկացանք ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից (լուսանկարում), «Օփել»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «Մերսեդես»-ի վարորդը մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին։
Տեղում աշխատում են իրավապահները, նրանք այս պահին պարզում են նաև մահացածների ինքնությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ