Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Արմեն Սարգսյանն առաջին անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով է դեսպան նշանակվել»

Ապրիլ 09,2018 19:30

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության հանրահավաքից առաջ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանել ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, նաեւ չմեկնաբանեց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի գնահատականը:

Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության տեսակետը: Նրա խոսքով. «Հայաստանում որեւէ լեգիտիմ իշխանություն չկա, դրա համար էլ «Ժառանգությունը միացել է այն պայքարին, որը նպատակ ունի երկրում նոր կառավարման համակարգ ստեղծել»:

Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ պայքարը պետք է տանի նրան, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, պետք է ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն:

Ինչ վերաբերում է Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելուն, Արմեն Մարտիրոսյանի խոսքով. «Րաֆֆի Հովհաննիսյանը անձնական հրավերով է այնտեղ եղել, Արմեն Սարգսյանն առաջին անգամ որպես դեսպան Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով է նշանակվել, իրենց հարաբերությունները նոր չեն… Այնպես որ պետք է անձնական վաղեմի հարաբերությունները հաշվի առնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30