Թունիսում անցկացված վարկանիշային մրցաշարում խաղարկվեցին 2018 թվականի աշնանը Բուենոս-Այսրեսում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Վարկանիշ ձեռք բերելու համար մարզիկներից պահանջվում էր իրենց քաշային կարգերում տեղ զբաղեցնել ուժեղագույն ութնյակում: Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Խաչատրյանը 73 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ եւ ապահովեց մասնակցությունը Խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ