ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բարի երթ է ցանկանում ՔՊ ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու մտադրության դեմ ուղղված «Իմ քայլը» նախաձեռնությանը: «Քայլելն առողջություն է»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի կոչերին, որ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը ժողովուրդը պետք է փակի խորհրդարանի մուտքը, Բաղդասարյանը նշեց. «Մենք կշարժվենք օրենքով: Եթե իրենց ցույցերը համապատասխանեն օրենքին, մենք կողջունենք դա»:
Բաղդասարյանը նաեւ ասաց, որ տեղյակ չէ «Մերժիր Սերժին» շարժման գործունեությունից. «Այնքան շատ են, որ չեմ հասցրել ծանոթանալ»: Նա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի մասին եւս տեղեկություններ չհայտնեց եւ հորդորեց եւս մի քանի օր սպասել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ