Ապրիլի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ հայտնաբերել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Արամ Ավագյանին։ 28-ամյա Ավագյանը 2016 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։
Մեղադրյալը կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Դեպքի և Արամ Ավագյանի հայտնաբերման մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկի ընթացքում։
ՀՀ ոստիկանություն