Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացված ընտրություն, կորսված ժամանակ

Ապրիլ 09,2018 15:34

Հինգ տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում ժողովրդի հաստատակամ վստահության քվեն ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ինչպես նախորդ, այնպես էլ 2013-ի ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի եւ վարչախմբի կեղծարարության արդյունքում չամրագրվեց ժողովրդի կամքը, փոխարենը հաղթանակը գողացվեց ու շնորհվեց Սերժ Սարգսյանին։ Գողացվեց ոչ թե նախագահությունը, այլ Նոր Հայաստանի հնարավորությունը՝ կառավարման նոր քաղաքացիակենտրոն համակարգով եւ ինքնիշխան որոշումներով:

Ժողովրդի սպասելիքներն էին՝ դատաիրավական գործընթացների արդարացի դրվածք, քաղաքական, տնտեսական եւ քաղաքացիական արդյունավետ համակարգեր, ազատ տեղեկատվական դաշտ, կոռուպցիայի ու կաշառակերության դեմ իրական պայքար, արտագաղթի կասեցում, հայաստանյան կյանքում Սփյուռքի գործնական ներգրավում, ազգային համերաշխության կայացում եւ այլն:

Ի՞նչ տեսավ Հայաստանի քաղաքացին ապրիլի 9-ից նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի օրոք. համատարած ու ահագնացող արտագաղթ, 6 միլիարդ դոլարի հասցված արտաքին պարտք, եվրաասոցացման համաձայնագրի շուրջ անհաջող զարգացումներ, ստորացուցիչ մուտք ԵԱՏՄ, ձախողված արցախյան բանակցություններ, որոնց արդյունքը ապրիլյան քառօրյա պատերազմն էր եւ 100-ից ավելի հայ զինվորների ցավալի կորուստը, կեղծված սահմանադրական հանրաքվե ու խորհրդարանական ընտրություններ, խայտառակ քաղաքական դատավարություններ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ, տնտեսության շարունակական հետընթաց, աղքատության աճ եւ բազմաթիվ այլ ձախողումներ ու սուտ խոստումներ։

Այսօր` ապրիլի 9-ին, լրացավ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների երկու ժամկետը, որը Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում թողեց աղետալի, խորը բացասական հետագիծ, սակայն Սարգսյանը մտադիր չէ սահմանափակվել կեղծիքով զավթած տասնամյա անպտուղ նախագահությամբ, ավելին՝ ցանկանում է շարունակել արատավոր վարչախմբի վերարտադրությունն ու իր կառավարումը արդեն երրորդ ժամկետով՝ վարչապետի պաշտոնում:

Շատ կարճ ժամանակ ունի Հայաստանի քաղաքացին՝ համախմբվելու, փողոց դուրս գալու եւ իր կամքը պարտադրելու Սերժ Սարգսյանի գլխավորած անօրինական իշխանությանը։ Այլապես Հայաստանին եւ հայ ժողովրդին սպասվում են էլ ավելի լուրջ մարտահրավերներ, ձախողումներ ու կորուստներ նրա հետագա իշխանավարման շրջանում։

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30