Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլի արածն աննախադեպ չէ, մենք արդեն արել ենք դա». Րաֆֆի Հովհաննիսյան

Ապրիլ 09,2018 15:17

«Պարույր Հայրիկյանը մեծ ավանդ ունի անկախության կերտման գործում, բայց ես համարում եմ, որ «Ժառանգությունը» եղել է ժողովրդական պայքարի ակունքներում: Ողջունում ենք Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությունը»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» քայլարշավին միացել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ անկախ այն փաստից՝ «ժառանգականները» քայլո՞ւմ են Փաշինյանի կողքին, թե ոչ, իրենք լինելու են ժողովրդի կողքին. «Միանալու հարց չկա…քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ անցնելը եղել է մեր՝ «Ժառանգության» տարերքը, եւ այնքան էլ աննախադեպ չէ Նիկոլի արածը: Այո, ստեղծագործական է, եւ ես գնահատում եմ այն, բայց այդ գործն արդեն արված է ուրիշների կողմից: Ճիշտ են անում, լավ են անում»:

Հովհաննիսյանը նշեց՝ թե Փաշինյանի, թե Զարուհի Փոստանջյանի եւ թե «Հանուն Հայաստան պետության» ճակատի հնարավոր հանրահավաքներին առաջիկայում իրենք ներկա կլինեն: «Սխալն այն է, որ տարբեր ընդդիմադիրներին եւ մտավորականներին ի մի բերելու բանաձեւը չգտանք»,-ափսոսանք հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաեւ ասաց, որ «ՕՐՕ»-ն նախընտրական դաշինք էր եւ դաշինքի մասը կազմող կուսակցությունների միջեւ նախկին շփումն այսօր չկա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30