Ապրիլի 7-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Վիգեն Մ.-ն, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, «Վնասվածքաբանական և օրթոպեդիա» Բ/Կ սենյակներից մեկից գողացել է Նարինե Թ.-ի դրամապանակը և «Սամսունգ» մակնիշի բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Վիգեն Մ.-ն բացատրությամբ նշել է, որ 2017-2018 թթ. ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել է գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանություն