Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին կասկածում է թուրքական լոլիկի վերաարտահանման մեջ

Ապրիլ 09,2018 14:56

«Ռոսսելխոզնադզորը» ապրիլի 11-ից կստուգի լոլիկի հայ արտադրողներին, քանի որ կասկածում է թուրքական արտադրանքի վերաարտահանման մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի հաղորդագրությունը, որը կազմվել է Հայաստանի գյուղնախարարության համապատասխան ծառայության հետ բանակցություններից հետո:

«Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ պայմաններ են ստեղծվել արտահանելու թուրքական ծագման լոլիկը հայկականի անվան տակ… Կողմերը պայմանավորվել են ապրիլի 11-ից ստուգել լոլիկի արտադրությամբ զբաղվող հայկական ձեռնարկությունների աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսական գերատեսչության տվյալներով՝ ՌԴ շուկա լոլիկ են մատակարարում գլխավորապես երկու արտահանող կազմակերպություն՝ «Սպայկան» և «Գրինպրոդուկտը», որոնք ունեն ինչպես սեփական արտադրական հարթակներ, այնպես էլ զբաղվում են տարբեր արտադրողներից լոլիկ գնելով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30