Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴՀԿ-ն նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցության հրավեր չի ստացել: Սակայն ՍԴՀԿ հայաստանյան կառույցի առանձին անդամներ այսօր մասնակցում էին պաշտոնական արարողությանը:
ՍԴՀԿ հայաստանյան գրասենյակից Aravot.am-ին փոխանցեցին, որ այդ հրավերները եղել են անհատական: Կուսակցությունը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ