Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի: Գասպարին նոր էր սկսել քայլերթը, երբ նրան մոտեցան մի քանի ոստիկաններ եւ փորձեցին ցուցապաստառը վերցնել: Գասպարին ամեն կերպ ընդդիմանում էր՝ թույլ չտալով իրեն դիպչել:
Քաղաքացիական ակտիվիստն իր ցուցապաստառով նստեց Դեմիրճյան 26 շենքի դիմաց, որի հարևանությամբ էլ Արմեն Սարգսյանի տունն էր:
Մի քանի րոպե անց ոստիկանները պահանջեցին ազատել տարածքը։
«Եկել է, տան դիմացը կանգնած է, խոչընդոտ է հանդիսանում: Բողոք կա տան անդամների, շենքի բնակիչների կողմից, որ խափանում է ելումուտը»,- ասաց ոստիկաններից մեկը:
Այնուհետեւ ոստիկանները ուժով Վարդգես Գասպարիին տեղափոխեցին դիմացի մայթ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ