ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ այսօր «Ազատություն» ռադիոկայանի եւ 1in.am –ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հաջողություն է մաղթում Արմեն Սարգսյանի գործունեությանը:
«Մեկ հոգով երկիրը չի փոխվում, բայց ամեն քաղաքացի կարող է նպաստել դրան: Գուցե կկարողանանք քիչ-քիչ դուրս գալ այս վիճակից»,- հույս հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ նա ասաց. «Եթե սա իսկապես փորձ է հավերժացնելու ինչ-որ անձի կամ կուսակցության իշխանությունը, լինի Արմեն Սարգսյան, թե Գարեգին Նժդեհ՝ մեր երկիրը երկիր չի դառնա: Սերժ Սարգսյանը եւ իր գործընկերները պետք է հասկանան, որ Արմեն Սարգսյանի միջոցով հնարավորություն ունեն փոխելու երկիրը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ