Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Արմեն Սարգսյանը հարգի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը՝ կօժանդակենք». Գեւորգ Պետրոսյան

Ապրիլ 09,2018 12:18

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները այսօր մասնակցում են ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, սակայն նրանցից Գեւորգ Պետրոսյանը տեղյակ չէ՝ Գագիկ Ծառուկյանը ներկա՞ է, թե՞ ոչ: Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանն ասաց. «Մենք կողմ ենք քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը եւ նրա երդմնակալությունը բոյկոտելու տրամաբանություն չենք տեսնում: Մենք հավատում ենք, որ նա դրական փոփոխություններ է բերելու: Նա պարտավոր է արդարացնել այդ հավատը»:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ եթե Արմեն Սարգսյանը ժամանակին իսկապես հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից, դա իր իրավունքն է եւ չի կարելի մարդուն պետական դավաճան համարել:

Պատգամավորը նաեւ ասաց, որ եթե Արմեն Սարգսյանը կհարգի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը, իրենք կօժանդակեն նրան, իսկ եթե ոչ՝ գնահատականներ կհնչեցնեն:

Գեւորգ Պետրոսյանը տեղեկություններ չունի այն մասին, որ Ծառուկյան» դաշինքը ապագայում կոալիցիայի մաս կդառնա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30