Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կանայք գալիս են իշխանության. Der Spiegel-ի թղթակիցը եղել է Արցախում

Ապրիլ 09,2018 11:54

Լեռնային Ղարաբաղը՝ Կովկասում այդ փոքրիկ ապստամբ շրջանը, հիմնականում հայրիշխանական է: Սակայն այստեղ կարելի է նկատել՝ ինչ է տեղի ունենում, երբ իշխանությանը հասանելիություն են ունենում կանայք, գերմանական Der Spiegel պարբերականում գրում է լրագրող Ֆիոնա Էլերսը:

Այսպես, Արմինե Ալեքսանյանը՝ Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարարը, շնորհիվ պատմական հնարավորության է պաշտոն ստացել, որը երբեք նրան չէին տա «մաչոների այդ հանրապետությունում», որտեղ տղամարդիկ մինչ օրս գտնվում են մարտական պատրաստականության մեջ, պաշտպանում են սահմանները և բարձր ձայնով հրամաններ են տալիս: Որտեղ կանանց երկու սերունդ դեմքը փակել է գլխաշորով և անգամ խորհրդային իշխանության 70 տարիները աննշան կերպով են փոխել դերերի ավանդական բաշխումը դեպի լավը, գրում է Էլերսը:

«Լեռնային Ղարաբաղի ապստամբ հանրապետությունը, որը, համաձայն միջազգային իրավունքի, պատկանում է Ադրբեջանին, աչքի է ընկնում պատերազմով և աղքատությամբ և խիստ հայրիշխանական բնույթ ունի,- գրում է լրագրողը:- Չնայած այն բանին, որ այստեղ կան կանայք, որոնք մոտ 2 տասնամյակ պայքար են տալիս իշխանության համար: Նրանք ստանում են առաջատար պաշտոններ, կառավարում են տեղական իշխանության մարմիններ, ղեկավարում համալսարաններ, Գերագույն դատարան, ոստիկանական ստորաբաժանումներ: Նրանք լրացնում են այն խնդիրների բացը, որոնք թողել են մարտերում զոհված, պատերազմում վիրավորված կամ աշխատանքի համար Ռուսաստան փախած տղամարդիկ»:

Լեռնային Ղարաբաղում իշխանությանը հասանելիություն ստացած ոչ մի կին իր համար նման ճակատագիր չի փնտրել: Նրանից ոչ մեկ հայտնի ֆեմինիստ չէ, նրանց քիչ են հետաքրքրում MeToo-ի շուրջ քննարկումները և կանանց ու տղամարդկանց միջև դերերի բաժանման հարցերը:

Արմինե Ալեքսանյանի գրասենյակում գրասեղանի վերևում կախած է ավանակի լուսանկար: «Ուժեղ կամքի տեր և համառ»,- ասում է Ալեքսանյանը: Այնպես, ինչպիսին որ հենց ինքն է: Բնավորության այս գծերը նրան կօգնեն պայքարել կյանքում իր նպատակի համար. ինքնորոշման և միջազգային ճանաչման իրավունք: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ միջազգային հանրության և անգամ իր հովանավոր Հայաստանի կողմից, հանրապետությունը փաստացի հայկական էքսկլավ է Ադրբեջանի տարածքում, գրում է հեղինակը:

Տղամարդկանց պետք է համոզել հեզությամբ, նրանք չպետք է զգան, որ իրենցից առաջ են անցել և նեղում են իրենց. դա գիտի Ալեքսանյանը, ինչպես և Լեռնային Ղարաբաղում բոլոր կանայք: Ընդ որում, կարևոր է, որպեսզի մյուսների հետ հարաբերություններում դերերի բաշխումը պահպանվի: Շատ կանայք այստեղ իրենք են կարիերա ստեղծում և անկախ կյանք են վարում, սակայն նրանք դրանում իրենց ամուսիններին չեն կշտամբում, ասվում է հոդվածում:

«Մենք չգիտենք՝ ինչ բան է տղամարդու կողմից բռնությունը»,- ասում է կրթության նախարար Նարինե Աղաբալյանը: Նրա մտքում չի գալիս երկրի վրա ոչ մի այլ երկիր, որն ավելի անվտանգ լիներ կանանց համար: Ինչո՞ւ, անվտանգության մարմինների աշխատակիցների և զինվորների մեծ թվի պատճառով: «Քանի որ մենք քիչ ենք,- ասում է նախարարը, և այդպես են ասում գրեթե բոլոր կանայք, որոնց կարելի է հանդիպել Լեռնային Ղարաբաղում: Քանի որ այստեղ բոլորը միմյանց ճանաչում են, և ոչ մի տղամարդ չի կարող իրեն սկանդալ թույլ տալ»:

Պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանի խոսքով՝ իրենց երկիրը կանանց համար հսկայական հնարավորություններ է ընձեռում: Նրա խոսքով՝ վերջին 10 տարում կանանց թիվը ղեկավար պաշտոններում աճել է 300 տոկոսով, իսկ պետական ծառայության մեջ՝ 60 տոկոսով: «Կանայք ավելի հեշտ են հարմարվում և ավելի հուսալի են, բայց առաջին հերթն նրանք ավելի լավ կրթություն ունեն»,- պնդում է ռեկտորը: Քանի որ աղջիկները պարտավոր չեն ծառայել բանակում, նրանք կենտրոնանում են ուսման վրա: Ընդ որում, Մինասյանը նշել է, որ աղջիկները պետք է ծառայեն բանակում, եթե ցանկանում են: Անհրաժեշտության դեպքում, և դա ասում են Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր կանայք, նրանք կպաշտպանեին իրենց հայրենիքը զենքը ձեռքին, գրում է Էլերսը:

Պարբերականի ևս մեկ զրուցակից՝ 27-ամյա քաղաքագետ Նանան, խստորեն հավատում է, որ երբևէ ինքը ազատ կյանքով կապրի՝ անկախ պատերազմից և տղամարդկանցից: «Նանայի հետ աճում է մի սերունդ, որը մեկ քայլով հեռացել է այն կանանցից, ինչպիսիք են կրթության նախարարը և փոխարտգործնախարարը: Նրանց պատկերացումները խաղաղ Լեռնային Ղարաբաղի մասին դուրս են գալիս Ադրբեջանի հետ հակամարտության լուծման շրջանակից: Այս կանայք չեն ապրել 1990-ականների պատերազմը, 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմը նրանց համար եղել է միայն կարճատև վատ երազ: Նրանք քիչ են մտածում «զոհերի և հանցագործների» կատեգորիաներով և գրեթե տարբերություն չեն դնում կանանց ու տղամարդկանց միջև»,- գրում է հեղինակը:

Սակայն քանի դեռ ամեն ինչ ավարտված չէ, երկիրը դեռ մնում է բարիկադավորված կղզի և Հայաստանի հետ կապվում է միայն միջանցքով, որով օրական երկու անգամ անցնում են մարդկանցով և բեռներ տեղափոխող միկրոավտոբուսներ, շարունակում է հեղինակը:

«Սա կարծես փոշեկուլ լինի»,- ասում է 38-ամյա Վարդիթերը, որը պատերազմի ժամանակ մնացած ականները փնտրող և վնասազերծող խմբի անդամ է: Նրա ամուսինը բացարձակապես հիացած չէ նրա աշխատանքով, սակայն Վարդիթերը խոստովանում է, որ սիրում է իր աշխատանքը: «Տանը ես պետք է իսկական փոշեկուլ օգտագործել, ես դա ատում եմ և կարոտում եմ ականներին»,- ասում է նա:

Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներում ներգրավված 400 մարդուց յուրաքանչյուր 10-ը կին է: Նրանք չափազանց կարևոր են զենքով լի այդ երկրի համար. Լեռնային Ղարաբաղում ականների և բեկորային ռումբերի թիվը ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի աշխարհում, եզրափակում է պարբերականը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30