Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ տանիքներին ուշադրություն չենք դարձնում

Ապրիլ 09,2018 12:30

Օդային ճանապարհով մեր երկիր ժամանող ցանկացած մեկը երկրի մասին առաջին տպավորությունը դեռ օդում է ստանում` տանիքներից: Դրանք, մեր քաղաքների պարագայում, անբարեկարգ են, գունազրկված ու տարբեր գույների տարատեսակ շինանյութերով հավաքած, ինչը մասնավորապես Երեւանի դեպքում ավելորդ խեղճություն ու աղքատություն է հաղորդում:

Տանիքների գեղագիտական տեսքը երբեք էլ քաղաքային իշխանությունների օրակարգում չի եղել. տանիքներին վերաբերող որոշումները սովորաբար միայն դրանք ամրացնելու, վերանորոգելու ու կաթոցները վերացնելու մասով են լինում: Լուսանկարում մայրաքաղաքի կենտրոնի թաղամասերից մեկի շենք-շինությունների տանիքներն են: Մեծ մասը ժանգոտ ու կարկատած. պարզ երեւում է, որ խորհրդային տարիներից ո՛չ դրանց ներկն է թարմացվել, ո՛չ էլ շիֆերները փոխվել: Փողոցով քայլող կամ ավտոմեքենայով սլացող քաղաքի պատասխանատուները գուցեեւ ներքեւում չեն նկատում աչքին տհաճ այդ տեսարանը, բայց վստահ ենք, որ նրանք տարին մի քանի անգամ օդանավով ճամփորդում են:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

07.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30