Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները: Թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից` թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
-հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
-խորհուրդ չի տրվում գնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով,
-թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,
-տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
-թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չի կարելի պահել պատահական վայրերում,
-պետք է թունաքիմիկատները պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրում,
-չի կարելի թունաքիմիկատները պահել պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,
-խորհուրդ չի տրվում օգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
-պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս,
-թունաքիմիկատներով մշակումը ցանկալի չէ իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
-պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
-թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց երկարաճիթ կոշիկներ),
– չփչել հեղուկացրի խցանված ծայրադիրի մեջ,
-օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
– լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
-չօգտագործել թերություններ ունեցող սարքեր:
ՀՀ առողջապահության նախարարություն