«Առավոտի» տեղեկություններով՝ ՍԴՀԿ-ն հրավերք չի ստացել երկուշաբթի օրը՝ ամսի 9-ին, ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: ՍԴՀԿ գրասենյակից հաստատեցին մեր այդ տեղեկությունը: Հիշեցնենք. ՍԴՀԿ-ն արտախորհրդարանական այն ուժերից էր, որի անդամների հետ հանդիպեց Արմեն Սարգսյանը մինչ ՀՀԿ-ի առաջարկն ընդունելու իր որոշումը կայացնելը:
Ուշագրավ է, որ մյուս արտախորհրդարանական ուժերը, որոնց հետ հանդիպել էր Արմեն Սարգսյանը, հրավեր ստացել են: ՍԴՀԿ-ում տեղյակ չէին, թե ի՞նչն է նման խտրական վերաբերմունքի պատճառը, բայց տարօրինակ համարեցին այդ փաստը: «Առավոտը» փորձեց Արմեն Սարգսյանի գրասենյակից ճշտել պատճառը: Մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
«Առավոտ»
07.04.2018