Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը յոթերորդ ոչ-ոքին արեց

Ապրիլ 09,2018 00:11

Բադեն-Բադենում այսօր կայացավ շախմատի «GRENKE Chess Classic»  գերմրցաշարի նախավերջին՝ ութերորդ, տուրը:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց մրցաշարային աղյուսակի առաջատար Ֆաբիանո Կարուանայի հետ եւ 4,5 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերն է բաժանում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Վաղը կայանալիք եզրափակիչ տուրում Արոնյանը հանդիպում է Մաթիաս Բլուբաումի (Գերմանիա) հետ:

Արոնյանն այս մրցաշարում գրանցել է յոթ ոչ-ոքի եւ տարել մեկ հաղթանակ՝ Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի նկատմամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30