Այսօր Սլովակիայում մեկնարկեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Մարիա Գեւորգյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը:
Առաջին տուրը հաջող դասավորվեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանի համար, որը սպիտակներով հաղթանակ տարավ լեհ ճանաչված գրոսմայստեր Մոնիկա Սոչկոյի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի արեցին, պարտվեց Մարիա Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ