Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ապրիլի 7-8-ը Երևանում անցկացված Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին և փակման հանդիսավոր արարողությանը:
Առաջնությանը մասնակցել է 28 երկրի ազգային հավաքականների ավելի քան 700 առաջատար մարզիկ, նաև միջազգային որակավորում ունեցող 50 մրցավար: Երկրորդ անգամ Երևանում անցկացվող միջազգային մրցաշարն այս անգամ աչքի է ընկել իր մասշտաբայնությամբ և մասնակցության բարձր ցուցանիշով:
Մրցելույթները եղել են տարիքային մի քանի խմբերում, այդ թվում՝ երեխաներ, պատանիներ ու մեծահասակներ:
Հաղթողները, որոնց թվում էին նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները, պարգևատրվել են մեդալներով և գավաթներով:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ մշտական աջակցության համար և ընդգծել մայրաքաղաքում սպորտի զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականության կարևորությունը: Ի դեպ, կազմակերպիչների հավաստմամբ, Երևանում Կիոկուշին կարատեի Եվրոպայի այս առաջնության անցկացումը նվիրվել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն