«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իմ քայլը արշավին քիչ առաջ միացավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ մի խումբ ԱԻՄ-ականների հետ:
Հիշեցնենք, այսօր արշավի 9-րդ օրն է: Արշավորդները Դիլիջանում են: Արշավը սկսվել է Գյումրիից: Նախատեսվում է, որ արշավորդներն ամսի 13-ին լինելու են Երեւանում եւ չորս օր, շուրջօրյա հանրահավաքներ իրականացնեն Ազատության հրապարակում, ապա շրջափակեն ԱԺ շենքը: Այս տարբերակով արշավի մասնակիցները ցանկանում են կանխել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրությունը: Ճանապարհին նրանց ողջունեց նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Արշավի մասնակիցներն այսօր առավոտյան ևս ծառ են տնկել, այս անգամ՝ Ազատության ծառը: Ճանապարհին, ի համերաշխություն այն ակտիվիստների, ովքեր փակել էին արագաչափի տեսախցիկը, որից հետո ոստիկաններն այդ մարդկանց բնակարաններ եւ աշխատանքի վայրեր էր այցելել, Նիկոլ Փաշինյանն էլ փակեց արագաչափի տեսախցիկը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ