Երեկ՝ ապրիլի 7-ին, խուլիգանություն, ծեծկռտուք և կրակոց է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Գրիգորյանը ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 01:15-ի սահմաններում կենտրոն վարչական շրջանի Քոչինյան և Բյուզանդի փողոցների խաչմերուկում իր հետ վիճաբանության ժամանակ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության պարետը հայհոյանքներ է տվել իր հասցեին, քաշքշել իրեն, ինչի պատճառով ինքը մարմնական վնասվածք է ստացել, իսկ հետո իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակել է իր ուղղությամբ:
Բարեբախտաբար, կրակոցի արդյունքում ինքը վնասվածք չի ստացել: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, բաժի պետի տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են Ա. Գրիգորյանի մատնանշած անձի ինքնությունը: Նա Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Ավետիսյանն է: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Գ. Ավետիսյանը լուսաբացին ներկայացել է կենտրոնական ոստիկանություն և ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են փորձաքննություններ: Գ. Ավետիսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում