Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմը ևս մեկ լուրջ փորձություն էր հայ ժողովրդի և հայոց պետականության համար. Ոստանիկ Մարուխյան

Ապրիլ 08,2018 12:48

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին դեռ շատ են խոսելու ու գրելու: Նրանք՝ այդ երիտասարդ տղաները, մեկ օրում դարձան մեր պատմության առասպելածին զավակները, նրանք իրենց անկատար երազանքներով ու մկրատված կյանքով մի նոր կյանքի սկիզբ ավետեցին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Կռիվ կտանք» խորագրով զոհված քաջազունների և Քառօրյա պատերազմի մասնակից մերօրյա հերոսների հիշատակին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի անմիջական օժանդակությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, համալսարանի պրոռեկտորները, քառօրյա պատերազմի մասնակից պոլիտեխնիկցի ուսանողներ և դասախոսներ:

Այս միջոցառմամբ Պոլիտեխնիկական համալսարանը նպատակ ուներ մեկ անգամ ևս մեծարել Քառօրյա պատերազմի մասնակից ուսանող հերոսներին: Շարքային նորակոչիկ, թե գեներալ, բոլորը կրում են «հայոց զինվոր» կոչումը և արժանի են հարգանքի ու գնահատանքի:  Այս առումով 85-ամյա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը միշտ է աչքի ընկել: Արժանահիշատակ է 90-ականներին Պոլիտեխնիկում ձևավորված առաջին ուսանողական կամավորական ջոկատների դերակատարությունը Արցախյան գոյամարտում: Պոլիտեխնիկականում կարողանում են ուսուցումը զուգակցել հայրենասիրական դաստիարակությամբ՝ տալով հայոց բանակին արժանապատիվ զինվորներ և գեներալներ։

Հետևաբար այսօրինակ հանդիպումները անչափ կարևոր են բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդ սերնդին արիության դասեր տալու և վառ ու հերոսական օրինակները ներկայացնելու համար, քանի որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են: Անպարտելի էին նաև Պոլիտեխնիկի այն 2 ուսանողները, ովքեր  հայրենի հողի պաշտպանության անձնուրաց պայքարում իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին:

ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը շնորհակալություն հայտնելով դահլիճում ներկա Քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին և Ուսանողական խորհրդին՝ ասաց. «Հետահայաց նայելով մեր ողջ պատմությանը, վստահեցնում եմ ձեզ, որ Քառօրյա պատերազմը ևս մեկ լուրջ փորձություն էր հայ ժողովրդի և հայոց պետականության համար: Եվ այստեղ ամենակարևորն այն է, որ 18-20 տարեկան երիտասարդները, այդ թվում դահլիճում գտնվողներից շատերը, ովքեր օրեր առաջ էին թողել ուսանողական նստարանը, կարողացան դիմագրավել մեր ստոր հակառակորդի ուխտադրուժ հարձակմանը և պատվով կատարեցին իրենց սուրբ պարտականությունը:

Անկախության սերնդի զինվորները շատերին տվեցին արիության դասեր՝ վերահաստատելով հզոր բանակի անսասանությունը: Այսօր ավելի, քան երբևէ կարևորվում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը պետք է իրականացվի մեր կրթական հաստատություններում: Սա կարևոր է հատկապես  Պոլիտեխնիկի համար, քանզի 1988-ին հենց այս  ճեմասրահից առաջին  կամավորական  ջոկատներն են մեկնել պատերազմ»:

ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանը  ողջունեց և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին:  «Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երիտասարդությունը մշտապես կհամախմբվի և արյան գնով կպաշտպանի հայրենիքը, եթե դրա կարիքը լինի», -նշեց նա:

Միջոցառման ավարտին ռեկտոր Ո. Մարուխյանը ՀԱՊՀ շնորհակալագրերով պարգևատրեց Քառօրյա պատերազմի մասնակից պոլիտեխնիկցի ուսանողներին:

Նշենք, որ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանում իրականացված բազմաթիվ ռազմահայրենասիրական միջոցառումներն ու ծրագրերը կամբողջացվեն ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտում և ՀԱՊՀ Քոլեջում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներ Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անվան լսարանների բացմամբ:

ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Սիրելի Նաիրա, շնորհակալություն քննարկման համար։ Այդ հոգեբանի անհեթեթ կարծիքները գնալով դառնում են բազմազան։ Այս անգամվանը աբսուրդի է հասցնում։ Ինչը՞ կարող է հանգստացնել ստրեսի մեջ հայտնված մանկանը, եթե ոչ մայրական կրծքին հպվելը, էլ չեմ ասում կրծքով սնվելը։ ․․․Երկրաշարժից հետո, երբ ողջ երկիրը գտնվում էր հոգեբանական ցնցման մեջ ԱՄՆ-ից եկած մասնագետները միաբերան քարոզում էին և խրախուսում կրծքով երկարատև կերակրումը։ Ասեմ , որ աշխարհից անսպառ տարբեր բաղադրության մանկական ֆորմուլաներ էին գալիս որով կկերակրվեր Հայաստանի ողջ բնակչությունը։ Այդ հոսքի մեջ առաջնությունը կրծքով կերակրումն էր։ Մի քանի ամիս անց ,որպես մանկաբուժ բժշկական վերապատրաստման խմբում հայտնվեցի ԱՄՆ-ի Հարթֆորդի համալսարանում ։Եվ որքան մեծ էր մասնագետիս զարմանքը, երբ լսեցի հետևյալ ֆրազան։ ” Երբե՛ք չպետք է մանկանը կտրել կրծքից, եթե այն խիստ անհրաժեշտ չէ։ Նա ի՛նքը պետք է կամովի հրաժարվի, թեկուզ 3 տարի անցնի”։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30