Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկոյան Արաբկիրի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը : Ոստիկանները պնդում են, որ նրանք վնասել են համայնքին պատկանող գույքը՝ ասֆալտի վրա ինչ-որ բան փչելով: Խոսքը՝ «Իմ քայլը» մակագրությունների մասին է:
Բերման ենթարկվածներին երկու ժամ հետո բաց են թողել՝ վարչական պատասխանատվության ենթարկելով:
Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ոստիկաններ այս պահվածքը իրենց չի կաշկանդել, երիտասարդները շարունակելու են իրենց գործունեությունն իրականացնել: Հետաքրքրվեցինք՝ եթե ոստիկանները շարունակեն անընդհատ բերման ենթարկել, ի՞նչ են պատրաստվում անել. «Թող անընդհատ բերման ենթարկեն, ի՞նչ անենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ