Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատատեղեր՝ ապրիլյան պատերազմի հերոսների համար

Ապրիլ 08,2018 12:11

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերն առաջիկայում կհամալրեն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից մի քանիսը: Հայրենիքի սահմաններն անսասան պահած մեր հերոս տղաները Երևանում ու մարզերում «կզինվորագրվեն» մշակութային ժառանգության պահպանության գործին:

Նախաձեռնությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյաննին է: Երիտասարդներին աջակցելու հարցերը նախապես քննարկվել են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանի հետ:

Ողջունելով երիտասարդներին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ ակտիվություն է ակնկալում նրանցից: Նա խոսել է կազմակերպության գործառույթների, խնդիրների և հուշարձանի պահապանների պատասխանատվության մասին:

ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը մանրամասնել է այն աշխատանքը, որ կատարում են մարզային ծառայությունների պատասխանատուները:

«Հուշարձանների պահապանները շրջայցերի ընթացքում երբեմն արձանագրում են ոչ միայն հուշարձանի պահպանվածությունը, այլև տարածքում առկա կենցաղային աղբի փաստը: Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է հուշարձանի տարածքից աղբի մաքրումը: Այսինքն դուք պետք է համագործակցեք համայնքների ղեկավարների, մարզպետարանների հետ», – իր խոսքում ասել է տնօրենի տեղակալը:

Նա վստահեցրել է, որ ոլորտի նվիրյալների շարքերը համալրելու ցանկություն ունեցող երիտասարդները մշտապես կունենան ավագ ու փորձառու գործընկերների աջակցությունը:

Ապրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն առաջարկել է զբոսաշրջության զրգացման ոլորտի ուսումնասիրություն և վերլուծություն կատարել:

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի շրջանավարտը հրաշալի տիրապետում է ոլորտին: Նա խոստացավ այդ ուղղությամբ աշխատել:

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության մյուս անդամների հետ հանդիպում կկայանա առաջիկայում: ՊՈԱԿ-ի տնօրենությունը պատրաստ է աջակցել նաև նրանց:

Հեղ. Մ. Ավանեսյան

hushardzan.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30