Երեկոյան Արաբկիրի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Երեւանի «Լամբադա» կամրջի մոտակայքից՝ «փողոցում արված իմ քայլը» գրությամբ գրաֆիտիի համար:
«Ոստիկանությունը պնդում է, որ այդպիսով քաղաքացիները վնասել են համայնքին պատկանող գույքը»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը, սակայն, նշում է, որ որևէ կերպ համայնքային գույքը չի վնասվել:
«Վնաս պատճառելը գույքի ամբողջությունը վնասելն է, մինչդեռ ասֆալտի վրա ինչ- որ բան փչելով՝ այն չես վնասում, ասֆալտի նպատակային նշանակությունն այդպիսով որևէ կերպ չի փոխվել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում