Նախագահ Թրամփի վարչակազմը գտնում է, որ Չինաստանը պատասխանատու է ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմի համար երկար տարիների անարդար գործունեության պատճառով: Սպիտակ տունը պնդում է, որ ամերիկյան կողմը դեռևս չի ձեռնարկել ոչինչ, սակայն իրավիճակը անընդունելի է:
Ամերիկացի սպառողների համար երկրի խանութներում ապրանքների գները մատչելի են, հատկապես խոսքը վերաբերում է Չինաստանից եկած ապրանքներին:
«Ես դպրոցի ուսուցիչ եմ, և իմ եկամուտը այդքան էլ մեծ չէ: Յուրաքանչյուր գնային աճի պարագայում ստիպված կլինեմ սահմանափակել գնումներս»,- ասում է Նյու Յորք քաղաքի բնակիչներից մեկը:
Ի պատասխան ամերիկյան կողմի գործողությունների, Չինաստանը բարձրացնում է սակագները մի շարք ապրանքատեսակների նկատմամբ, ներառյալ սոյայի հատիկների, ավտոմեքենաների, քիմիական ապրանքատեսակների և այլ ապրանքների:
«Եթե նա չի կարող օգնել գյուղատնտեսներին, ապա ցանկալի է դադարեցնի անել գործողություններ, որոնք վնաս են հասցնում»,- ասում է իլինոյսցի սոյայի մշակմամբ զբաղվող ֆերմեր Ջոն Քիեֆները:
Սակայն Սպիտակ տունը պաշտպանում է նախագահի գործողությունները:
Նախագահ Թրամփը հայտարարել էր, որ եթե առևտրային այս հարցերը կարգավորվեն ԱՄՆ-ն ու Չինաստանը կունենան «ֆանտաստիկ հարաբերություններ»: Միևնույն ժամանակ օրերս նախագահը քննադատության է ենթարկել նաև ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունները Եվրամիության հետ ՝ ընդգծելով, որ այստեղ ևս իրավիճակն անընդունելի է և պետք է վերանայվի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: