Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հեռուստատեսության բնագավառում երկարամյա անբասիր աշխատանքի և սերունդների հայեցի դաստիարակության գործում յուրովի ներդրում ունենալու համար հեռուստահաղորդավարներ Գայանե Փայտյանը, Տաթևիկ Բաղդասարյանը, Քրիստինե Մելքոնյանը և Էռնա Էլիզբարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:
Շնորհավորելով տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը մաղթել է նրանց անսահման սեր, կանացի երջանկություն ու մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Երևանի քաղաքապետարան