Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է միաժամանակ cash-in և ռեսայքլինգի ֆունկցիաներով առաջին բանկոմատները

Ապրիլ 07,2018 17:40

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջարկելով իր հաճախորդներին ժամանակակից և տեխնոլոգիական պրոդուկտներ և ծառայություններ, շահագործման է հանձնել միաժամանակ քարտային հաշվի համալրման և մուտքագրված գումարի հետագա օգտագործման հնարավորությամբ օժտված առաջին բանկոմատները:

Նոր բանկոմատները թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապաններին ոչ միայն ստանալ դրամական միջոցներ իրենց քարտերից, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ և այլն, այլ նաև ակնթարթորեն անվճար համալրել քարտը կանխիկ գումարով:

Cash-in բանկոմատի առավելությունները.

  • Արագություն՝ դրամական միջոցները անմիջապես մուտքագրվում են քարտին;
  • Հարմարավետություն՝ մեկ գործարքի ընթացքում կարելի մուտքագրել միաժամանակ մինչև 90 թղթադրամ (ոչ թէ մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում տարբեր արժեքների թղթադրամներ, ինչը համալրման գործընթացը դարձնում է առավել հարմարավետ և արագ:

Բանկոմատները հագեցած են նոր հնարավորությամբ` տրամադրում են կանխիկ գումար հաճախորդներին ավելի վաղ այլ հաճախորդների կողմից մուտքագրված միջոցների հաշվին:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30