Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտնի են դարձել «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխության հաղթողների անունները

Ապրիլ 07,2018 15:40

Ապրիլի 7-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունը: Երկրորդ տարին անընդմեջ բարի ավանդույթ է դարձել մեծարելու, արժևորելու ու գնահատանքի խոսքեր ասելու այն կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործությունները նախորդ տարվա ընթացքում  հնչել են  և բարձր պահել հայ կոմպոզիտորական ընտանիքի բարի անունը։

Սիմֆոնիկ, կամերային, խմբերգային երաժշտության  նաև երաժշտագիտական անվանակարգերում լավագույն ստեղծագործությունները ինչպես անցած տարի, այս տարի ևս արժանացան անվանական մեդալների, պատվոգրերի ու դրամական պարգևների:

Միջոցառումը բացվեց ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքով, ով կարևորելով կոմպոզիտորներին և երաժշտագետներին խրախուսելու անհրաժեշտությունը, հույս հայտնեց, որ այս պարգևատրումները էլ ավելի մեծ խթան կհանդիսանան նրանց ստեղծագործական գործունեության գործում:

Մինչ մրցանակաբաշխության արարողությունը, ՀԿՄ նախագահը հոբելյանական ուղերձներ հանձնեց  ՀԿՄ անդամեր Մարտին Վարդազարյանին, Մելիք Մավիսակալյանին, Ռոմեն Դավթյանին, Մարտուն Իսրայելյանին և Մարգարիտա Ռուխկյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման արարողություն:

Սիմֆոնիկ երաժշտության անվանակարգում լավագույնը ճանաչվեց Երվանդ Երկանյանի 6-րդ սիմֆոնիան: Կամերային երաժշտության անվանակարգում մրցանակը կիսեցին Արսեն Բաբաջանյանը «Zyklus» (ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար)  և Աննա Հակոբջանյանը «Հազարան հավքի թևով» (հայկական վիոլայի և տավիղի համար) ստեղծագործություններով: Ժյուրիի որոշմամբ՝ խմբերգային ժանրում լավագույնը ճանաչվեց Վահրամ Սարգսյանի «Մհերի դուռը» ստեղծագործությունը, իսկ Երաժշտագիտական անվանակարգում՝ Աննա Ասատրյանի «Հայաստանի կոմպոզիտորների միություն-85» մենագրությունը:

Հավելենք միայն, որ միջոցառման ընթացքում իրենց երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Ստեփան Շաքարյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիմֆոնիան համեմատել(եւ ըստ այնմ գնահատական տալ) 6 րոպեանոց երգչախմբային ստեղծագործության հետ՝ թեկուզ եւ նվագախմբով,համարում եմ երաժշտական ժանրի մեջ տգիտության արգասիք:Գտնում եմ որ երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված 6 րոպեանոց գործը(եւ ոչ թե կանտատ կամ օրատորիա,ռեկվիեմ…)անտեղի է անվանել Սիմֆոնիկ ժանր՝ (մրցանակաբաշխությունում կար կատեգորիա՝ «Սիմֆոնիկ եւ բեմական»): Եթե մրցանակաբաշխության հանձնաժողովը «երգչախմբի եւ նվագախմբի»անվան տակ շեշտը դնում է ՆՎԱԳԱԽՈՒՄԲ բառի վրա եւ այն դասում «Սիմֆոնիկ եւ բեմական» կատեգորիային,ապա նույն հաջողությամբ կարելի էր շեշտը դնել ՄԻԱՅՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ վրա եւ գործը դասել«Երգչախմբային եւ մանկական»կատեգորիային…Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ,եթե «Սիմֆոնիկ եւ բեմական»ժանրում, սիմֆոնիկի անվան տակ , առանձին առանձին դասվեր՝ «Սիմֆոնիկ նվագախումբ»(զանազան մեծության գործեր)եւ «Սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախումբ»՝ ՀԱՏԿԱՊԵՍ ՓՈՔՐ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ : Միտում եմ նկատում: Լավագույն դեպքում՝ անգրագիտություն: Հ.Գ. Ի դեպ,այս տողերը գրել եմ ԿՄ ֆբ-յան էջում՝ Ոչ մի արձագանք:«Առավոտ»ում ԿԱ երաժշտությունից բարձրորակ հասկացող:Գուցե նա՞ կասի իր մասնագիտական խոսքը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30