Մայրության և գեղեցկության տոնի առիթով հաճելի անակնկալ է մատուցվել նաև «Սանիթիք» և վարչական շրջանների «Կանաչապատում» ընկերությունների աշխատակից կանանց և աղջիկներին: Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները նրանց նվիրել են ծաղիկներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ:
Անակնկալից շոյված կանայք և աղջիկներն իրենց շնորհակալությունն են հայտնել հետաքրքիր նախաձեռնության համար և խոստովանել, որ դրա շնորհիվ իրենց օրը դարձել է ավելի տոնական:
Երևանի քաղաքապետարան